Գանձայի թիմը հաղթեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյաններին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարում

Գանձայի թիմը հաղթեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյաններին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարում

Հուլիսի 6-ին Նինոծմինդայում 29-րդ տարին է մեկնարկում է Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարը: Ամենամյա մրցարշարը կազմակերպվել էր Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների կողմից։

Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 8 թիմեր՝ Խոջաբեկ, Գանձա, Հեշտիա, Ժդանովական, Գոնդուրա, Արագյալ, Մեծ Խանչալի և Փոքր Խանչալի:

Այսօր՝ հուլիսի 8 -ին եզրափակչում հանդիպեցին Գանձայի և Փոքր Գոնդուրայի թիմերը, որտեղ լարված պայքարից հետո խաղը ավարտվեց 2-0 հաշվով, հաղթող ճանաչվեց Գանձայի թիմը։

Փոքր Խանչալիի թիմը գրավեց չորրորդ տեղը, երրորդ տեղը զբաղեցրեց Խոջաբեկի թիմը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Փոքր Գոնդուրան։

Ֆուտբոլային հուշամրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Արմեն Ղարսլյանը (Նինոծմինդա)։

Լավագույն ռմբարկու՝ Արտյոմ Դուրգարյանը (Գանձա)։

Լավագույն պաշտպան՝ Արտավազդ Հովսեփյանը (Փոքր Գոնդուրա)։

Լավագույն կիսապաշտպան՝ Ռաֆայել Մարգարյանը (Գանձա)։

Լավագույն դարպասապահ՝ Իշխան Խոդերյանը (Փոքր Գոնդուրա)։

Լավագույն երիտասարդ հարձակվող՝ Սարգիս Լալայանը (Նինոծմինդա):

Հաղթող թիմերն արժանացան մեդալների, գավաթների, հուշանվերների և մարզահագուստի՝ մրցաշարի կազմակերպիչների կողմից։
Հատկանշական է այն փաստը, որ փոխանցիկ գավաթը, որը երեք տարի անընդմեջ պահվում էր Գանձայում, այժմ կմնա նրանց մշտական։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի, մշակույթի և կրթության բաժնի պետ Լևոն Վարդանյանը շնորհավորեց բոլոր մարզիկներին և ֆուտբոլասերներին՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Ղարսլյանների ընտանիքին։ Նա նշեց, որ այս խաղերը հնարավոր չէր լինի առանց նրանց հովանավորության։ 29 տարի շարունակ, անընդմեջ Ղարսլյանների ընտանիքը ֆինանսավորում, կազմակերպում և իրականացնում է այս երիտասարդական միջոցառումը։

«Այսօրվա խաղացողների հայրերը ևս տարիներ առաջ խաղացել են, և այս նախաձեռնությունը խորհրդանշում է երիտասարդների միավորումը։ Այն նպատակ ունի մունիցիպալիտետի բոլոր երիտասարդներին միավորել՝ խրախուսելով պայքարել և մրցակցել ոչ այլուր, այլ մարզադաշտերում՝ կառուցողական ու առողջ միջավայրում»,- ասաց Լևոն Վարդանյանը։

Մանրամասները տեսանյութում․

Ֆոտոշարք․