
Այսօր՝ հուլիսի 9-ին, NOR ռադիոկայանի խմբագրությանը դիմեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի բնակիչ Սերգո Հակոբյանը, հայտնելով մեզ, որ Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհից դեպի գյուղեր տանող խաչմերում չկան ճանապարհանշաններ, գծանշումներ չկան, ինչնել շատ դժվարեցնում է վարորդին երթևեկել։
Հակոբյանի խոսքով, մոտ մեկ ամիս առաջ Մեծ Գոնդուրայի գյուղական համայնք թեքվող ճանապարհին վթար է տեղի ունեցել Դիլիֆ գյուղի բնակչի հետ։
Պարզելու համար թե, ինչու տվյալ ճանապարհահատվածում բացակայում են ճանապարհային նշանները, գծանշանները և ինչ միջոցներ են ձեռնարկվում ճանապարհանշանների համար, NOR ռադիոկայանը կապ հաստատեց Վրաաստանի ավտոճանապարհային վարչության հետ։
Ավտոճանապարհային վարչությունից մեզ հայտնեցին, որ տվյալ խնդրով բնակիչները պետք է տեկստային նամակագրություն ուղղարկեն էլ․ փոստին – info@georoad.ge
Մանրամասները տեսանյութում․