Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները ընտրելու են քաղաքապետ և տեղական օրենսդիր մարմին (սակրեբուլո): Նինոծմինդա քաղաքի թիվ 41 ընտրական հանձնաժողովն արդեն աշխատում է ամբողջական գրաֆիկով:

Օգոստոսի 25-ից կուսակցությունները և քաղաքապետի թեկնածուները կարող են արդեն գրանցվել: Իսկ օգոստոսի 26-ից մեկնարկում է տեղամասային հանձնաժողովի անդամների գրանցումը, որը կտևի մինչև օգոստոսի 30-ը:

Նշենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն ընկած մեկ ամսվա ընթացքում Վրաստանի խորհրդարանն մի շարք քաղաքների զրկել է ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակից: Այդ քաղաքներն են Ամբրոլաուրին, Ախալցիխեն, Գորին, Զուգդիդին, Թելավին, Մցխեթան և Օզուրգեթին: Ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակը պահպանել են Թբիլիսին, Բաթումին, Ռուսթավին, Քութաիսին և Փոթին: Բացի այդ, Վրաստանի խորհրդարանը լուծարել է ՛՛գամգեբելիի՛՛ պաշտոնը՝ դա փոխարինելով շրջանային քաղաքապետի պաշտոնով:

Թե ինչ աշխատանքներ են ընթանում Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 ընտրական հանձնաժողովում, տեղեկացանք հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանից:


Բորիս Ղարսլյան