Ընդհանուր ունակությունների թեստերը հրապարակվել են

Ընդհանուր ունակությունների թեստերը հրապարակվել են

Լուսանկարը՝ NAEC-ի

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է Միասնական ազգային քննությունների ժամանակ գործածված ընդհանուր ունակությունների թեստերը։

Նշենք, որ Միասնական ազգային քննությունների «ընդհանուր ունակություններ» առարկայի քննությունը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 9-ին։

«Ընդհանուր ունակություններ» առարկան հանձնում են երկու լեզվով՝ հայերեն և ադրբեջաներեն։ Առարկան հանձնում են ոչ վրացալեզու դպրոցների շրջանավարտները «1+4» (վրաց լեզվի նախապատրաստական կուրս և բակալավրիատ) ծրագրի միջոցով Վրաստանի պետական բուհեր ընդունվելու համար։ aliq.ge