Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները ընտրելու են քաղաքապետ և տեղական օրենսդիր մարմին (սակրեբուլո): Ինչքանով է բնակչությունը տեղյակ գալիք ընտրություններից, փորձեցինք պարզել հարցման միջոցով:
Հարցում անցկացնելիս պարզ դարձավ, որ բնակչության մեծ մասը տեղյակ չեն, որ այս տարի անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ որոշ մասն էլ տեղյակ չէին ընտրությունների օրվա մասին: Հարցվածներից ընդամենը մի հոգի էր տեղյակ ընտրությունների անցկացման ստույգ օրվա մասին:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան