Դեկտեմբերի վերջին Հայաստանից Վրաստան է այցելել 27 609 զբոսաշրջիկ

Դեկտեմբերի վերջին Հայաստանից Վրաստան է այցելել 27 609 զբոսաշրջիկ

Անցած տարեվերջին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը երկրորդն է: Այդ ցուցակում առաջատարն ավանդաբար Թուրքիան է, երրորդ տեղում Ադրբեջանն է:
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տվյալներով`2012թ-ին Վրաստան է այցելել 4 389 256 զբոսաշրջիկ: 2011թ. համեմատ, զբոսաշրջիկների թիվն աճել է 56%-ով:
2012թ. վերջին շաբաթվա ընթացքում` դեկտեմբերի 25-31 –ը Վրաստան է այցելել 98 910 զբոսաշրջիկ, այդ թվում Թուրքիայից` 29 485, Հայաստանից` 27 609, Ադրբեջանից` 21 874, Ռուսաստանից` 11 311, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
NEWS.am



Opinion, pooling and voting