
CRRC-ն աշխարհում մետրոյի շարժակազմի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Ընկերությունն ունի մետրոյի վագոններ մատակարարելու փորձ ոչ միայն չինական քաղաքներին (Պեկին, Շանհայ, Հոնկոնգ և այլն), այլև Թուրքիային (Անկարա և Իզմիր), Արգենտինային (Բուենոս Այրես), Ֆիլիպիններին (Մանիլա) և ԱՄՆ-ին, որտեղ CRRC վագոնները գործում են Բոստոնում, Չիկագոյում և Լոս Անջելեսում։
Մրցույթի համաձայն, պահանջվող տեխնիկական պարամետրերն են՝
Մեկ վագոնի երկարությունը պետք է լինի 18.5-ից մինչև 19.5 մետր, ներառյալ միացման համակարգը։