Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը դառնալու է համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։

Փառատոնը մեկնարկել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի դափնեկիր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով: