
Միջին տարիքի տղամարդ է խեղդվել Ալազանի գետում։ Դեպքը տեղի է ունեցել Գուրջաանիի մունիցիպալիտետի Կարդենախի գյուղում` այսօր։
Տեղացիների խոսքով՝ տղամարդը ընկերների հետ եղել է գետի մոտ, մտել է ջուրը և, հավանաբար, հոսանքը նրան քշել է։
Դեպքի վայր են կանչվել ոստիկանություն և փրկարարական խմբեր, իսկ դիակը տեղափոխվել է Գուրջաանիի Սամխարաուլիի ազգային դատաբժշկական բյուրո։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ interpressnews.ge