Նինոծմինդայում հաջողությամբ կայացավ ՛՛Փամփուշտ՛՛ ֆիլմի ամբողջական տարբերակի անդրանիկ ցուցադրությունը

Նինոծմինդայում  հաջողությամբ կայացավ ՛՛Փամփուշտ՛՛ ֆիլմի ամբողջական տարբերակի  անդրանիկ ցուցադրությունը

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում կայացավ ՛՛Փամփուշտ՛՛ ֆիլմի ամբողջական տարբերակի անդրանիկ ցուցադրությունը:

1 ժամ 35 րոպե տևողոթյամբ ֆիլմը դիտելու էին եկել Ախալքալաքիի մունիցիպալիտետից Նաիրի Իրիցյանը, մարզադպրոցի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը, գլխավոր բժիշկ Ալեքսան Թորոյանը և այլ պաշտոնատար անձինք: Ներկա էին նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի աշխատակիցները, սակայն Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարներից ոչ մեկ ներկա չէր:

՛՛Փամփուշտ՛՛ ֆիլմը նկարահանվել է կրիմինալ ժանրում, որտեղ ցուցադրված է հանցագործ աշխարհի բացասական կողմերը, որի նպատակն է հետ պահել երիտասարդությանը այդ վտանգավոր ուղուց:

Ֆիլմի ռեժիսորն է Վահե Իրիցյանը, իսկ սցենարի և մոնտաժի հեղինակը՝ Գարրի Բդոյանը: Մինչև ֆիլմի ցուցադրությունը նրանք իրենց շնորհակալության խոսքը հայտնեցին հովանավորներին և հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց հետագա ծրագրերով:


՛՛Փամփուշտ՛՛ ֆիլմը նկարահանվել է երիտասարդ կամավորների կողմից՝ Նոր Ռադիոյի աջակցությամբ: Նկարահանումներում ընդգրկվել են շուրջ 120 հոգի: Նկարահանումները տեղի են ունեցել Նինոծմինդայում, Ախալքալաքիում, Բորժոմիում և Թբիլիսիում:


Գարուշ Արզումանյան