Ողբերգական ՃՏՊ Վրաստանում. զոհվել են երկու մարդ

Ողբերգական ՃՏՊ Վրաստանում. զոհվել են երկու մարդ

Քութայիսիում (Իմերեթիի շրջան) տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է երկու մարդ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Երկու մեքենա բախվել են ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը։

Ոստիկանությունը դեպքի վայրում աշխատել է ամբողջ գիշեր, իրականացվել են քննչական գործողություններ։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Վրաստանում 2024 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կազմել է 444 մարդ։

Ճանապարհատրանսպորտային պատահարների ամենամեծ թիվը տեղի է ունեցել Թբիլիսիում, Իմերեթիայում, Քվեմո Քարթլիում և Աջարիայում՝ Վրաստանի բոլոր պատահարների 70%-ը։