
Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
«Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի ստացվել ավերածությունների կամ զոհերի մասին։