
Լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը Վրաստանի ափի ողջ պարագծով նորմայի սահմաններում է։ Տեղեկությունը հրապարակել է Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը։
«Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը ամեն ամիս 12 կետում պարբերական մոնիթորինգ է իրականացնում Սև ծովի ջրի որակի վերաբերյալ։ Ուսումնասիրությունները որոշում են հիդրոկենսաբանական և քիմիական պարամետրերի խտությունը, այդ թվում՝ 13 ծանր մետաղների, նավթային ընդհանուր ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների և այլ ֆիզիկաքիմիական պարամետրերի։
Սև ծովից վերցված նմուշները վերլուծության են ուղարկվում Ազգային շրջակա միջավայրի գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի վերլուծության հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից չափանիշներին», — ասված է գործակալության հայտարարության մեջ։