Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երեւան այցելության շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել տեղեկատվության իր աղբյուրից, Իվանիշվիլիի հունվարի 17-ին նախատեսված աշխատանքային այցելության շրջանակներում նա կհանդիպի նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կայցելի Երեւանի պատմամշակութային վայրեր:
Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները «Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» շարժումը հաղթել է, որի հետեւանքով երկրի նախագահ Սահակաշվիլիի գլխավորած ուժը դարձել է ընդդիմություն: Հոկտեմբերի 25-ին Իվանիշվիլին նշանակվել է երկրի վարչապետ:NEWS.AM