
Օգոստոսի 26-ին Օրոջալար գյուղի բնակիչ Հայկազ Հանեսյանի տան պահեստասրահում հրդեհ էր բռնկվել:
Հրդեհի առաջացման պատճառը կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է եղել:
Տանտիրոջ խոսքով` հրդեհն առաջացել է ժամը 14:00-ի սահմաններում: Հայկազ Հանեսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տան բակում վառված կրակի կայծերից հրդեհ է բռնկվել պահեստասրահի տանիքի խոտածածկույթին:
Տան անդամները, տեսնելով, որ կրակը աստիճանաբար մոտենում է տանը, զանգել են Հրշեջ ծառայություն:
Վերջինս ամբողջությամբ հանգցրել է կրակը:
Գարուշ Արզումանյան