“Փարվանա” թիմը գրավեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության բաց լիգայի չորրորդ հորիզոնականը

“Փարվանա”   թիմը   գրավեց   Վրաստանի ֆուտբոլի առաջնության բաց լիգայի չորրորդ հորիզոնականը

Օգոստոսի 27-ին Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում Վրաստանի ֆուտբոլի առաջնության բաց լիգայի շրջանակներում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Նինոծմինդայի “Փարվանա” և Մեսխիի ակադեմիայի “Թբիլիսի” թիմերի միջև:

Խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարավ “Թբիլիսի” թիմը:

Առաջնությանը մասնակցում էին 10 թիմ: Միավորների քանակով առաջին հորիզոնականը գրավեց Միխայիլ Մեսխիի անվան ակադեմիայի “Թբիլիսի” թիմը, որը ոչ մի անգամ պարտություն չէր կրել լիգայի խաղերում, իսկ Նինոծմինդայի “Փարվանա” թիմը չորրորդ հորիզոնականում է:


Բորիս Ղարսլյան