
Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, թեև ցանկացած անձից դեռ ոչ ավելի խելացի, բայց այն կդառնա այդպիսին: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը:
«Արհեստական բանականությունն, ըստ ամենայնի, 2 տարուց ավելի խելացի կլինի, քան ուզածդ մարդ, իսկ 5 տարուց այն ամբողջ մարդկությունից ավելի խելացի կլինի»,- նշել է նա: