
NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր Նինոծմինդա քաղաքի Ազատություն-Հովսեփյան փողոցների խաչմերուկի քանդված վիճակին, որը մոտակա օրերին ասֆալտապատվել է։ Ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել նաև վերոնշյալ խաչմերուկից մինչև Նորաշեն թաղամասի մոտ գտնվող քանդված հատվածը։ Իսկ ինչ վերաբերվում է Նինոծմինդայի մուտքի մոտից մինչև անցակետ տանող ճանապարհին, ապա նշենք, որ որոշ հատվածներ գտնվում են դժվարանցանելի վիճակում։ Երթևեկությունը առավել բարդ է Օրլովկա-Սպասովկա խաչմերուկի մոտ և անտանելի վիճակ է կենտրոնական ճանապարհի Ժդանովականի հատվածում:
Պարզելու համար կա նախագիծ ասֆալտապատելու կամ վերանորոգելու կենտրոնական ճանապարհը մինչև անցակետ՝ NOR ռադիոկայանը փորձեց կապ հաստատել Վրաստանի ճանապարհային վարչության հետ:
Ճանապարհային վարչության հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, սակայն ավելի վաղ զանգահարել ենք վարչություն, որտեղ մեզ պատասխանեցին, որ վերականգման նախագիծ դեռ չկա։
Բացի Ժդանովականով անցնող կենտրոնական ճանապարհի քանդված վիճակը, խնդրահարույց է նաև այն, որ օդ է բարձրանում մեծ քանակությամբ փոշի՝ ծածկելով մոտակա տները։ Բնակիչները նշում են, որ փոշուց խեղդվում են, պատուհանները չեն կարողանում բացել, տները չեն կարողանում օդափոխել․
«Մարդու կյանքը անգամ փոշի չարժե»,- ասում է բնակիչը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ավելացնենք, որ յուրաքանչյուր բեռնատար ամեն անգամ տարանցիկ այս ճանապարհից օգտվելու համար վճարում է 350 լարի, սակայն մայրուղին, որը անցնում է Ժդանովական գյուղի միջով, մնում է անմխիթար վիճակում։
Օրլովկայից դեպի անցակետ տանող ճանապարհը։
Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհը