Ավարտին են մոտենում Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի 4 փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ներկայումս ընթանում է Միկոյան փողոցի առաջին շերտի ասֆալտապատումը: Միաժամանակ ընթանում են նաև Կիրով, Փիրոսմանի և Կերցխովելի փողոցների երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքները, որոնք, ըստ “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեի, ավարտին կհասցվեն այսօր:
Նրա խոսքով` ամբողջական աշխատանքները կավարտվեն երկու օրվա ընթացքում:
Նշված փողոցների ասֆալտապատումը իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Միկոյան փողոցի 385 մետր հատվածի համար հիմնադրամի կողմից տրամադրվել է 146,841 լարի, Կիրով փողոցի 400 մետր հատվածի համար` 152,619 լարի, Փիրոսմանի փողոցի 340 մետր հատվածի համար` 130,648 լարի, իսկ Կերցխովելի փողոցի 351 մետր հատվածի համար` 134,731 լարի գումար:
Գարուշ Արզումանյան