Հայաստանի հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ հաշվարկները Բորժոմիում իրենց առաքելությունն ավարտելուց հետո օգոստոսի 28-ին վերադարձան հայրենիք:
15 միավոր տեխնիկայից բաղկացած շարասյունը Նինոծմինդա քաղաքի միջով շարժվում էր դեպի Հայաստանի սահմանի ուղղությամբ: Շարասյանը ուղեկցում էր Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկնության մեքենան:
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար Հայաստանից ժամանել էին 65 հրշեջներ և 15 միավոր տեխնիկա:
Բորժոմիի անտառի հրդեհաշիջման համար բացի Հայաստանից օգնություն են ցուցաբերել նաև Բելառուսը, Թուրքիան և Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Բորժոմիի անտառում` Դաբա գյուղից ոչ հեռու տարածքում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին: Իրավիճակը բարդացրել էր լեռնային ռելիեֆը, ուժգին քամին և չոր եղանակը: Վերջին տվյալների համաձայն` այրվել է ավելի քան 100 հեկտար անտառածածկ տարածք:
Գարուշ Արզումանյան