
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է ֆուտբոլային հուշամրցաշար, որը նվիրված է Սևակ Ամիրխանյանի հիշատակին։ Մրցաշարը կազմակերպել էին գյուղի երիտասարդները։
Այս տարվա հուշամրցաշարը համախմբել էր Սաթխայի, Փոքր Արագյալի, Սպասովկայի, Օրլովկայի, Գորելովկայի, Հեշտիայի, Նինոծմինդայի, Խոջաբեկի, Մեծ Խանչալիի, Ջիգրաշենի և Փոկայի թիմերը։ Թիմերը ցուցադրեցին մրցակցային խաղ՝ դրսևորելով համախմբվածություն, ընկերություն և սպորտային ոգի։
Խաղերի ավարտին կազմակերպիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել բոլոր թիմերին մասնակցության համար, ինչպես նաև ընդգծել Սևակ Ամիրխանյանի հիշատակը ապրեցնելու կարևորությունը նման նախաձեռնությունների միջոցով։
Խաղերում առաջին տեղ է զբաղեցրել Սաթխան, երկրորդ տեղում Սպասովկան է և իսկ երրորդում՝ Խանչալիի թիմը։
Լավագույն դարպասապահ է ճանաչվել՝ Կարապետ Նանայանը։
Լավագույն խաղացող՝ Արմեն Ղարսլյանը։
Լավագույն ռմբարկու՝ Ոսկան Իսոյանը։
Մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։ Ինչպես նաև Սևակ Ամիրխանյանի ռուսաստանաբնակ դասընկեր Գոռ Նանայանը առաջին հորիզոնականը գրաված մարզիկներին նվիրել է ֆուտբոլային համազգեստներ։
«Մեծ պատիվ է, որ ամեն տարի տարբեր գյուղերից մեր խնդրանքը չեն մերժում, ներկայանում և մասնակցում են այս հուշամրցաշարին։ Մենք բոլորին մեծ շնորհակալություն ենք հայտնում»,-նշեց Վահե Բոռբոռյանը։
Կազմակերպիչ երիտասարդները հատուկ շնորհակալություն են հայտնում Աշոտ Ծառուկյանին, ով երեք տարի անընդմեջ ներկա է գտնվել խաղերին և արժանապատվորեն ներկայացրել մրցաշարը։
Հուշամրցաշարն արդեն դարձել է ավանդույթ և համախմբող հարթակ Սաթխայի ու շրջակա համայնքների երիտասարդների համար։ Տարեցտարի այն ստանում է ավելի մեծ արձագանք՝ դառնալով մարզական և համախմբող կարևոր մրցաշար տարածաշրջանում։
Տեսանյութ՝