Վրաստանում օգոստոսի 28-ին նշվում է Մարիամոբան կամ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Այս օրը հավատացյալները տոնում են հավերժական կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ:
Նինոծմինդա քաղաքի Սուրբ Նինոյի անունը կրող եկեղեցում տոնի առիթով Հայր Ավթանդիլը մատուցեց սուրբ պատարագ:
Մարիամոբան ուղղափառ եկեղեցու 12 գլխավոր տոներից մեկն է, որին նախորդում է Վերափոխման պահքը՝ նվիրված Աստվածամորը: Պահքի ավարտը ժողովրդի մոտ դիտարկվում է որպես աշնան սկիզբ:
Անահիտ Զալալյան