
Հայաստանը ցանկանում և ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ նշել ենք, որ սա դժվար գործընթաց է, որը պահանջում է բոլոր անդամների համաձայնությունը։ Երկիրը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացի շրջանակներում Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։
«Կա երկու տարբերակ. կամ երկիրը կընդունվի Եվրամիություն, կամ՝ ոչ։ Նույնիսկ եթե նրանք չընդունվեն, Հայաստանը կհասնի եվրոպական չափանիշների մակարդակին», – ասել է Փաշինյանը։
Նա ասել է, որ Բրյուսել կատարած իր վերջին այցի ժամանակ քննարկվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։
Փաշինյանը նաև խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին և հարցրել, թե ինչի վրա են հույսը դնում այն մարդիկ, ովքեր վրդովված են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կառավարության փորձերից։
«Նրանք ուզում են ասել, որ մենք պետք է պատերազմենք Թուրքիայի նման երկրի հետ։ Մենք ընդհանրապես հասկանո՞ւմ ենք, թե ինչի մասին ենք խոսում», – ասել է Փաշինյանը։
Աղբյուրը՝ interpressnews.ge