Ռուսական շուկայում հայկական կոնյակի 85%-ը կեղծ է

Ռուսական շուկայում հայկական կոնյակի 85%-ը կեղծ է

Ռուսաստան մատակարարվող հայկական կոնյակի շուրջ 85%-ը կեղծված է և չի համապատասխանում չափանիշներին, քանի որ շուկա է մտնում Վրաստանի միջոցով։ Այս մասին հայտնում է «Սոյուզկոնյակ»-ը՝ վկայակոչելով ուսումնասիրություն, որի շրջանակում ռուսական խանութներից ստուգվել է հայկական կոնյակի 71 նմուշ։ Դրանց կեսը պարունակել է անհայտ ծագման սպիրտ։

2023-ի օգոստոսին կեղծման մակարդակը կազմել է 90%, որը սահմանային վերահսկողության հետևանքով նվազել էր մինչև 80%, սակայն այժմ կրկին աճել է։ «Սոյուզկոնյակը» սա դիտարկում է որպես միտումնավոր քայլ՝ ծախսերը կրճատելու և սպառողին խաբելու նպատակով։

Կեղծ կոնյակի հիմնական հոսքը գալիս է Վրաստանի տարածքով։ Կազմակերպությունը համագործակցում է Ռուս-վրացական գործարար ասոցիացիայի հետ՝ մաքսային վերահսկողությունը խստացնելու համար։ Հայկական կոնյակին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ ռուսական խանութներում գերակշռում են հենց հայկական ապրանքները։

2024-ի հունվար-ապրիլին Ռուսաստանի կոնյակի շուկայում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 21.6%-ով, Վրաստանը՝ երրորդ՝ 11.2%-ով։