Գորելովկա գյուղում ծռված էլեկտրասյունը կվերականգնվի

Գորելովկա գյուղում ծռված էլեկտրասյունը կվերականգնվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում բնակչի տան վրա հենված էլեկտրասյունը կվերականգնվի։

Հուլիսի 17-ին այցելելով «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի գրասենյակ՝ մեզ տեղեկացրին, որ նրանք արդեն ուսումնասիրել են իրավիճակը։

Ըստ մասնաճյուղի ներկայացուցիչների՝ էլեկտրասյունը կվերականգնվի։

Հիշեցնենք, որ Գորելովկայի բնակիչը ավելի վաղ NOR-ին հայտնել էր, որ սյունը ծռված է շուրջ 2-3 օր։ Նրա խոսքով՝ վտանգ կար, որ լարերը կարող են վնասվել և առաջացնել հրդեհ, ինչն էլ կվտանգի ոչ միայն հարակից, այլ նաև հարևան տները։

Ընգծենք, որ նշված սյունը գտնվում է գյուղի կենտրոնական ճանապարհի հարևանությամբ և լիովին տեսանելի է։