Լեհաստանից Վրաստանի քաղաքացիներ են արտաքսվել

Լեհաստանից Վրաստանի քաղաքացիներ են արտաքսվել

Վրաստանի 27 քաղաքացի է արտաքսվել Լեհաստանից։

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 15-ին, Եվրոպական սահմանապահ ծառայության աջակցությամբ, Լեհաստանից արտաքսվել է 40 մարդ՝ 27 Վրաստանի և 13 Մոլդովայի քաղաքացիներ։

Արտաքսման որոշումը կայացվել է երկրի ազգային շահերը և հասարակական կարգը պաշտպանելու նպատակով։ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը նշել է, որ արտաքսված վրացիներից մեկը 12 անգամ դատապարտվել է գողության համար։

Տեղեկության համաձայն` արտաքսման պատճառները բազմազան են. նրանցից ոմանք մեղադրվում են անսթափ վիճակում մեքենա վարելու համար, ոմանք` կեղծ փաստաթղթերով Լեհաստան մուտք գործելու համար։ Մի քանիսը մեղադրվել են այլ միգրանտների Եվրոպա, մասնավորապես՝ Բելառուսից Լեհաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար։

Լեհական պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արտաքսման գործընթացն իրականացվել է ինքնաթիռով։