Ալյուրի գները Նինոծմինդայում

Ալյուրի գները Նինոծմինդայում

Այսօր` հուլիսի 18-ին NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին Նինոծմինդայի խանութներ և հարցում անցկացրին պարզելու համար, թե արդյոք ալյուրի գների մեջ նկատվում է իջեցում կամ բարձրացում։

NOR-ի նախորդ տվյալների համեմատ այս անգամ պարզվեց, որ մարդկանց մեծ մասը ալյուր չի գնում և գներից անգամ տեղյակ չեն։ Հարցման շրջանակներում այցելեցինք տարբեր խանութներ՝ համեմատելու ալյուրի գները։ Չնայած նրան, որ որոշ բնակիչների պնդմամբ հաց թխելն ավելի ձեռնտու է, այնուամենայնիվ զգալի մասը ընտրում է ավելի դյուրին տարբերակը՝ գնելով փռերում պատրաստված հացը:

Նշենք, մեկ պարկ ալյուրը այժմ արժե 68 լարի, մինչդեռ հունվարին այն 65 լարի էր։ Կան նաև խանութներ, որտեղ մեկ պարկ ալյուրն արժե 50-ից մինչև 65 լարի։ Գները տատանվում են ըստ որակի, կարգի և ներկրվող երկրի։

Բնակիչների մեծ մասը անգամ դժգոհեցին՝ ասելով, որ թանկ է, իսկ ոմանց համար էլ ալյուրի գինը նորմալ է։

Չնայած ապրիլին խոսակցություն կար, որ հացի գինը 10 թեթրիով կթանկանա՝ պայմանավորված ներկրվող ալյուրի համեմատաբար բարձր գներով, սակայն մինչ այսօր հացի գինը չի փոփոխվել: