Վառելիքի գները Նինոծմինդայում խոտհունձի շեմին

Վառելիքի գները Նինոծմինդայում խոտհունձի շեմին

Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները շարունակում են տատանվել՝ կախված տեսակից։

Մասնավորապես՝

  • Պրեմիում բենզինի գինը այս օրերին տարբեր բենզալցակայաններում տատանվում է 2․74-ից մինչև 2․93 լարիի սահմաններում,
  • Դիզելային վառելիքը՝ 2․64-ից մինչև 2․75 լարի,
  • Եվրո դիզելը՝ 2․74-ից մինչև 2․90 լարի,
  • Ռեգուլյարը 2․54-ից մինչև 2․75 լարի։

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը մայիս ամսին նույնպես անդրադարձել էր վառելիքի գների թեմային։ Մայիսի 8-ի դրությամբ՝

  • Պրեմիումի 1 լիտրի արժեքը կազմել էր 2,75-ից մինչև 2,98 լարի,
  • Ռեգուլյարը՝ 2,55-ից մինչև 2,83 լարի,
  • Եվրո դիզելը՝ 2,62-ից մինչև 2,78 լարի,
  • իսկ դիզելային վառելիքի գները տատանվել էին 2,65-ից մինչև 2,98 լարիի սահմաններում։

Համեմատություններից ելնելով պրեմիումը մայիս-հուլիս ամիսներին թանկացել է 1-ից 5 թեթրիով։ Եվրո դիզելը նվազել է 8-ից 12 թեթրիով։ Ռեգուլյարը թանկացել է 1-ից 8 թեթրիով։

Այսօրվա կատարված համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին Նինոծմինդայում վառելիքի գները որոշ չափով նվազել են, սակայն որոշ տեսակների գները դեռ շարունակում են տատանվել։

Ավելի վաղ՝ հունվարին, գները համեմատաբար բարձր էին։ Մասնավորապես՝

  • Պրեմիումը՝ 2,80-3,00 լարի,
  • Ռեգուլյարը՝ 2,72-2,84 լարի,
  • Եվրո դիզելը՝ 2,72-3,00 լարի։

Վառելիքի գները 2024 թվականի հունվար ամսին.

  • Եվրո ռեգուլյար – 2,74 – 3,03 լարի
  • Պրեմիում – 2,89 – 3,20 լարի
  • Դիզել – 2,93 – 2,95 լարի;
  • Եվրո դիզել – 3,09 – 3,35 լարի։

Վառելիքի գները 2023 թվականի դեկտեմբեր ամսին

  • Եվրո ռեգուլյար – 2,84–3,13 լարի;
  • Պրեմիում – 3.04 – 3.30 լարի
  • Դիզել – 3,03–3,35 լարի;
  • Եվրո դիզել – 3,13–3,45 լարի։