Վերին Լարսում 2700-ից ավելի մեքենա կա հերթում

Վերին Լարսում 2700-ից ավելի մեքենա կա հերթում

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից BM.GE լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Վրաստան-Ռուսաստան սահմանի մաքսային անցակետում մաքսային ընթացակարգերը կատարվում են անխափան կերպով։

Չնայած այս պնդմանը, նշենք որ երեկ ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանի կողմից Վերին Լարսի սահմանի անցակետը փակվել է վատ եղանակի պատճառով։

Տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների կոմիտեի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում հրապարակված մշտապես թարմացվող տվյալների համաձայն` հուլիսի 18-ի ժամը 11:30-ի դրությամբ մաքսային անցակետի հերթում եղել է 2727 ավտոմեքենա։