
ԱՄԷ առաջատար ավիաընկերություն Etihad Airways-ը մուտք է գործում վրացական ավիացիոն շուկա։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Մասնավորապես, գործակալության տվյալներով՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված նախնական դիմումի համաձայն՝ ավիաընկերությունը նախատեսում է 2026 թվականի մարտի 1-ից սկսել շահագործել Աբու Դաբի – Թբիլիսի – Աբու Դաբի օդային երթուղով։ Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական 14 անգամ։
Բացի այդ, Etihad Airways-ի թռիչքի թույլտվության տրամադրման հետ կապված ընթացակարգերը կսկսվեն 2025-2026 թվականների ձմեռային նավիգացիոն սեզոնից առաջ։
Ներկայումս Air Arabia Abu Dhabi-ն գործում է Աբու Դաբի – Թբիլիսի – Աբու Դաբի օդային երթուղով։ Այսօրվա դրությամբ այս ուղղությամբ չվերթներն իրականացվում են շաբաթական 7 անգամ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանը Պարսից ծոցի երկրների շարքում ամենաակտիվ օդային երթևեկությունն ունի ԱՄԷ-ի հետ։ Անցյալ տարվա տվյալներով՝ երկու երկրների միջև տեղափոխվել է 647,710 ուղևոր, որը կազմել է Վրաստանի և Պարսից ծոցի երկրների միջև ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 59%-ը։
Etihad Airways-ի՝ Մերձավոր Արևելքի լավագույն ավիաընկերություններից մեկի (ավիաընկերությունների և օդանավակայանների ծառայությունների որակի հետազոտման և գնահատման համաշխարհային ճանաչում ունեցող «SKYTRAX» կազմակերպության 2025 թվականի տվյալներով 4-րդ տեղը) մուտքը վրացական ավիացիոն շուկա կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ուղևորափոխադրումների հետագա աճին, ինչպես նաև Վրաստանում քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտների ամրապնդմանը», – նշվում է էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ