Կարծախում բացվել է Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը

Կարծախում բացվել է Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը

Նախօրեին բացվել է Կարծախ գյուղում գտնվող աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը:

Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ տոնական օրը սկսվել է գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագով:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ հյուրերն այցելել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից կառուցված եւ բարեկարգված Ջիվանու տուն-թանգարան եւ մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ եւ այլ հյուրեր։ Այնուհետեւ գյուղի հարակից բլուրում տեղի է ունեցել դաշտահանդես եւ հյուրասիրություն։

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը բացվել է 2016 թ. օգոստոսի 27-ին: Այն կառուցվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ:



Opinion, pooling and voting