Անցկացվեց միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի 140-ամյակին

Անցկացվեց միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի 140-ամյակին

Հուլիսի 19-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի Մշակույթի տանը կայացավ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառումը կազմակերպել էին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնը և Գանձայի Մշակույթի տունը՝ համատեղ ջանքերով։

Միջոցառման ընթացքում պարային համարներով հանդես եկան Շուշանիկ Լուլուկյանի և Աստղիկ Հարությունյանի ղեկավարած պարային խմբերը՝ Գանձայի «Գանձեր» և «Ջավախք» պարային համույթները։

Երգով հանդես եկան երգուսույցներ Հայաստան Իսպիրյանը և «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի սան Լուսինե Եղոյանը։

Ասմունքով հանդես եկավ Շուշան Մկրտչյանը, Ալետա Ղազարյանը, Գեղեցիկ Լուլուկյանը և այլոք։

Միջոցառմանը մասնակցեց նաև Փոկայի «Երազ» պարային խումբը՝ ողջունելով Տերյանի նվիրված միջոցառման մասնակիցներին։

Տպավորիչ և գեղեցիկ միջոցառումից հետո պարային համույթները պարեցին «Էջմիածին» պարը Տերյանի տուն-թանգարանի և ցուցասրահի տարածքում։

Մանրամասները տեսանյութում․