Ավտովթար Եֆրեմովկա գյուղի մոտ. Զոհվել է միջին տարիքի զբոսաշրջիկ

Ավտովթար Եֆրեմովկա գյուղի մոտ. Զոհվել է միջին տարիքի զբոսաշրջիկ

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Իրար են բախվել Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով զոհվել է միջին տարիքի տղամարդ։ Ըստ առկա տեղեկությունների զոհված տղամարդը զբոսաշրջիկ է, որը եղել է Mercedes-ում։

Երկու մեքենաների վարորդները չեն տուժել։

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները և շտապ օգնության ծառայությունը։