Օգոստոսի 29-ին Հեշտիա գյուղի բնակիչ Վլադիմիր Սիմոնյանի տան բակում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի առաջացման պատճառ է դարձել կրակի հետ անզգույշ վերաբերմունքը: Տանտիրոջ խոսքով՝ հրդեհն առաջացել է ժամը 12:00-ի սահմաններում: Այն բանից հետո, երբ տան բակում վառել են կրակ, վերջինիս կայծերից սկսել է այրվել տան բակի չոր խոտածածկույթը, այնուհետև կրակը տարածվելով հասել է մինչև հարևանի տան բակը: Տեսնելով, որ սեփական ջանքներով չեն կարող մարել կրակը, բնակիչները զանգահարել են Հրշեջ ծառայություն:
Վերջինս, ժամանելով դեպքի վայր, կարողացել է ամբողջությամբ մարել կրակը:
Գարուշ Արզումանյան