Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները վիզայի ազատակացման ռեժիմի մասին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները վիզայի ազատակացման ռեժիմի մասին

Ի՞նչ կանոնների պետք է հետևեն Վրաստանի քաղաքացիները Եվրոպական Միության երկրներ մուտք գործելիս:

Առանց վիզայի ռեժիմի պայմաններում Վրաստանի քաղաքացիները 90-օրյա կարճաժամկետ այցով կարող են մեկնել ԵՄ երկրներ: Այցի նպատակները կարող են տարբեր լինել՝ օրինակ, զբոսաշրջությունը, այցելությունը ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ինչպես նաև գործնական հանդիպումները: Առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր մեկնում են կարճաժամկետ ուսումնական դասընթացների (օրինակ, լեզվի ուսումնասիրության 2-3-շաբաթյա դասընթացներ), կոնֆերանսների, թրեյնինգների մշակութային, գիտական և մարզական միջոցառումների, բուժծառայություններից օգտվելու (օրինակ՝ վիրահատություն):

Վիզային ազատականացումը չի վերաբերի աշխատանքային վիզաներին և երկարաժամկետ ուսումնական վիզաներին: Դրանք ստանալու համար Վրաստանի քաղաքացիները նախկինի պես պետք է դիմեն հյուպատոսարան:
Մանրամասները դիտեք տեսանյութում.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting