
Հուլիսի 19-20-ը Նինոծմինդայի մարզադպրոցի սաները, քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ, մասնակցել են Թբիլիսիում անցկացված Վրաստանի ազգային լիգայի սիրողական խաղերին։ Մրցումներին մասնակցել են ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։
Լավ խաղով են աչքի ընկել Լևոն Թազայանը, Վարդուհի Էլոյանը, Եկատերինե Կիկնաձեն և Զաալ Տատրիշվիլին, որոնք հաջողությամբ հասել են քառորդ եզրափակիչ։
Հատկանշական է Նինոծմինդայից 11-ամյա Նարե Էլոյանի հաջողությունը։ Նա գրավել է երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Նարեին հնարավորություն է ընձեռվել որպեսզի այս տարի մասնակցի միջազգային մրցաշարի։
Մրցույթի երկու ամենաուժեղ մասնակիցները՝ Սանդրո Նարուսլիշվիլին և Իրակլի Տիբանելին, հասել են եզրափակիչ։ Հինգ լարված և հետաքրքիր խաղերից հետո հաղթանակ է տարել Սանդրո Նարուսլիշվիլին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։