Հուշերով լեցուն հանդիպում Հեշտիայում՝ 43 տարի անց

Հուշերով լեցուն հանդիպում Հեշտիայում՝ 43 տարի անց

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի 1982-1983 ուսումնական տարվա շրջանավարտները կազմակերպել էին հուզիչ և խորհրդանշական հանդիպում՝ 43 տարի անց։

Տասնյակ տարիներ անց, դպրոցական սենյակներից հեռացած, կյանքի տարբեր ուղիներով անցած նախկին համադասարանցիները կրկին հավաքվեցին նույն վայրում, որտեղ հնչել էր իրենց առաջին զանգը։ Հանդիպմանը ներկա էին նաև ուսուցիչներ՝ Սուսաննա Արոյանը, Համլետ Արոյանը, Լալազար Արոյանը, Ներսես Սիմոնյանը, Սիլվա Սիմոնյանը և Համլետ Մարկոսյանը։

Հանդիպումը նշանավորվեց ջերմ մթնոլորտով։ Շրջանավարտները սիրով հիշեցին դպրոցական տարիները՝ առաջին դասարանն ու վերջին զանգը, դասամիջոցներն ու ընկերական զրույցները, ուսուցիչների խրատներն ու դժվարացած դասերը։ Շատերը առաջին անգամ էին տեսնում միմյանց այդքան երկար ընդմիջումից հետո, ինչը հանդիպումը դարձրել էր ոչ միայն հիշողությունների վերածնունդ, այլև նոր կապերի ու հույզերի հանգույց։

Միջոցառման ընթացքում շրջանավարտները հարգանքի տուրք մատուցեցին իրենց վաղամեռիկ դասընկերներին և ուսուցիչներին՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով նրանց քրտնաջան աշխատանքի համար։ Հանդիպումը ուղեկցվում էր հուշերով, երաժշտությամբ աշակերտների և նախկին ջոկատավար Սիլվա Սիմոնյանի կատարմամբ և բազմազան պատմություններով, որոնք բարձրացրին անցած տարիների արժեքն ու նշանակությունը։

Շրջանավարտները խոստացան այսուհետ ավելի հաճախ հանդիպել, պահել կապն ու շարունակել դպրոցական բարեկամության ավանդույթը։

Տեսանյութ՝