
Հուլիսի 19-21-ը Թորիա գյուղում կայացավ մեծ ֆուտբոլի հուշամրցաշար, որը նվիրված էր վաղամեռիկ Արշակ Սարգսյանի հիշատակին։ Սա երկրորդ տարին է, ինչ անցկացվում է մրցաշարը, որը կազմակերպվում է գյուղի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ինչպես հարգել Արշակ Սարգսյանի հիշատակը, այնպես էլ խթանել մարզական կյանքը տարածաշրջանում։
Մրցաշարին մասնակցում էին յոթ թիմեր՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից, ներկայացնելով տարբեր գյուղեր ու համայնքներ։ Մասնակցող թիմերն էին՝ Թորիայի երկու թիմեր (մեծ և փոքր խմբեր), Հեշտիա, Ղաուրմա, Կաթնատու, Բեժանո և Բզավեթ։
Մրցաշարը ընթացավ մի քանի օր՝ թեժ և հետաքրքիր հանդիպումներով, որոնք աչքի ընկան մրցակցային ոգով, մարտական տրամադրությամբ և գեղեցիկ խաղով։ Թիմերը դրսևորեցին ուժեղ կամք, համախմբվածություն, ընկերություն ու մարզական բարիդրացիություն։
Եզրափակիչ փուլում միմյանց դեմ մրցեցին Թորիայի երկրորդ խումբը և Հեշտիայի թիմը, ինչպես նաև Բեժանոյի թիմը Թորիայի հիմնական (առաջին) թիմի հետ։ Սուր պայքարից հետո եզրափակչում հայտնվեցին Թորիայի հիմնական թիմը և Հեշտիայի թիմը։ Եզրափակիչ խաղը անցավ մեծ լարվածությամբ ու պայքարով։ Երկու թիմերն էլ ցուցադրեցին բարձր մակարդակի ֆուտբոլ և սպորտային նվիրվածություն։ Վճռորոշ պահերին առավել նախաձեռնողական գտնվեց Թորիայի թիմը, որը և ճանաչվեց մրցաշարի հաղթող։
Տեսանյութ․