
Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։
«Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio vulnificus» բակտերիաների ԴՆԹ: Դոկտոր Ուգուր Աֆերինն ասել է, որ ամռանը ծովի հետ շփվող մարդիկ պետք է զգույշ լինեն: Աֆերինն ասել է.
«Այդ մանրէները բազմանում են տաք և աղի ջրում: Հատկապես Vibrio cholerae-ն կարող է ներթափանցել ստամոքս-աղիքային տրակտ, երբ մարդը կուլ է տալիս աղտոտված ծովի ջուրը։ Այս պարագայում կարող է առաջանալ ծանր փորլուծություն և հեղուկի կորուստ: Չնայած Թուրքիայում խոլերայի դեպքերը հազվադեպ են, ռիսկը զրոյական չէ»: