
NOR ռադիոկայանի տվյալներով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում խոզերի մոտ արձանագրվել են հիվանդացության դեպքեր, որի պատճառով մի քանի խոզ սատկել է։
Այսօր՝ հուլիսի 22-ին NOR ռադիոկայանի լրագրողները այս խնդիրը պարզաբանլու համար դիմեցին անասնաբույժ Արթուր Մղդեսյանին։ Նա ասաց, որ այդ հիվանդությունը կոչվում է «պաստերելյոզ» (աղիքային հիվանդություն)։ Այն առաջանում է խոզերի մոտ այն ժամանակ, երբ կենդանուն տեղափոխելուց հետո միանգամից վիտամիններով և յուղոտ սնունդով են կերակրում։
«Եթե ստույգ, նորմալ սննդակարգը չպահպանվի և բուժում չիրականացվի, կենդանին կսատկի»,- ասում է Մղդեսյանը։
Ինչպես նշեց անասնաբույժը, հիվանդությունը տարածված է գրեթե բոլոր գյուղերում։
«Կա բուժման մեթոդ սննդի փոփոխությամբ՝ պետք է սկզբից տալ թեթև կեր, այնուհետև կերակրել ավելի յուղոտ սնունդով՝ գարու ալյուր, վիտամիններ և այլն»,- հավելեց Արթուր Մղդեսյանը։
Մանրամասները տեսանյութում՝