Անգլերենի ճամբար երիտասարդների համար +995 597 888 295

Անգլերենի ճամբար երիտասարդների համար +995 597 888 295

Պատրաստվե՛ք նոր ուսումնական տարվա մեկնարկին տպավորիչ կերպով դիմավորելու համար։ Օգոստոսի երկրորդ կեսին անգլերենի ուսուցչուհի Լեյլա Եսոյանը և Խաղաղության կորպուսի (Peace Corps) նախկին կամավոր Մարիամ Քերֆայը կազմակերպում են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մեկշաբաթյա “Life Skills” ճամբար՝ Նինոծմինդայի և շրջակա համայնքների դպրոցներում սովորող 13-17 տարեկան երիտասարդների համար։

Ճամբարը կանցկացվի ամբողջությամբ անգլերենով՝ գործնական և ինտերակտիվ ձևաչափով։ Կքննարկվեն առաջնորդություն, թիմային աշխատանք, ինքնավստահություն, քննադատական մտածողություն, ստեղծագործականություն, հաղորդակցություն և տեխնոլոգիաներ թեմաները։

Ճամբարը նախատեսվում է օգոստոսի վերջին՝ օրական մոտ 5 ժամ տևողությամբ, ճաշի հնարավորությամբ, Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում։ Ծրագրված է նաև խմբային այցելություն Ախալցխեի American Space կամ Ախալքալաքի American Shelf կամ Վարձիա՝ կախված հասանելիությունից։ Մասնակիցները կընտրվեն իրենց հայտի որակով և դպրոցի գտնվելու վայրով։ Ճամբարի ավարտին բոլոր հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան
վկայագիր։

Ընտրված մասնակիցները կհայտարարվեն մինչև օգոստոսի 11-ը, և մանրամասները նրանց հետ կկիսվեն առանձին։ Ձեր մասնակցությունը երաշխավորելու համար, խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը անգլերեն լեզվով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ օգոստոսի 4-ն է, օրվա վերջ։

Խրախուսում ենք մասնակցել մեծ մոտիվացիայով ու սովորելու պատրաստակամությամբ։
Եթե ճամբարի կամ դիմելու գործընթացի վերաբերյալ հարցեր ունեք, կարող եք կապ հաստատել Լեյլա Եսոյանի հետ՝ նշված էլ․ հասցեով: leyli.esoyan00@gmail.com կամ հեռախոսահամարով։ +995 597 888 295.

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ՝ https://forms.gle/RGpfKjxJSynXSgCw9:
Մաղթում ենք հաջողություն!