Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ԱՄՆ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ին շարունակական մասնակցությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խթանում է բաժանարար սոցիալական և մշակութային գաղափարներ, չափազանց մեծ շեշտադրում է կատարում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա, ինչպես նաև միջազգային զարգացման գլոբալիստական և գաղափարախոսական օրակարգ, որը հակասում է մեր «Ամերիկան առաջին հերթին» արտաքին քաղաքականությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։