Քաղաքացուց ոսկի գողացած ոստիկանը ձերբակալվել է

Քաղաքացուց ոսկի գողացած ոստիկանը ձերբակալվել է

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Գլխավոր տեսչության աշխատակիցները գողության մեղադրանքով ձերբակալել են Անվտանգության ոստիկանության դեպարտամենտի ավիացիոն անվտանգության վարչության տեսուչին։

Ձերբակալվածը ծառայության ընթացքում քաղաքացուց ոսկի է գողացել։

«Քննությամբ պարզվել է, որ 1990 թվականին ծնված Մ.Բ.-ն ծառայության ընթացքում ապօրինի յուրացման նպատակով գաղտնի կերպով տիրացել է քաղաքացուն պատկանող ոսկե իրին», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («գողություն») հատկանիշներով։ Այս հանցագործությունը պատժվում է 3-ից 5 տարի ազատազրկմամբ։

Աղբյուրը՝ sovanews.tv