“PITA” կենտրոնի ակտիվիստները կրկին մաքրման աշխատանքներ իրականացրին Խոջաբեկի անտառում

“PITA” կենտրոնի ակտիվիստները կրկին մաքրման աշխատանքներ իրականացրին Խոջաբեկի անտառում

Օգոստոսի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի “PITA” երիտասարդական կենտրոնը իրականացրեց Խոջաբեկ թաղամասի մաքրման աշխատանքներ:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ երիտասարդական կենտրոնի ակտիվիստները մաքրում են անտառը աղբից: Անտառը գտնվում է Նինոծմինդա քաղաքին մոտ, որտեղ մարդիկ անցկացնում են իրենց ազատ ժամանակը՝ կազմակերպելով պիկնիկներ: Առաջին անգամ ակտիվիստների քիչ լինելու պատճառով, նրանք մաքրել էին անտառի մի հատվածը: Այս անգամ խորանալով անտառի խորքը ակտիվիստները բախվել են ավելի մեծ քանակով աղբի:

Երիտասարդական կենտրոնի համակարգող Իրինա Ղարսլյանի խոսքով՝ պիկնիկների անցկացման տարածքներից բացի աղբոտված են նաև անտառի մնացած հատվածները: ՛՛Եթե ակտվիստները թվով 20 հոգի էլ լինեն, միևնույն է այդքան աղբը հնարավոր չէ մաքրել առանց տեխնիկայի օգնության՛՛,- մեզ հետ զրույցում նշեց Իրինա Ղարսլյանը:

Խոջաբեկի անտառը մի քանի անգամ մաքրվել է աղբից, սակայն անտառը կրկին աղբի մեջ է: Մարդիկ փոխանակ բարեխղճորեն վերեբերվեն բնությանը, փոխարենը կեղտոտում են այն:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting