Ջրամղիչ պոմպերը Նինոծմինդա կհասնեն մինչև սեպտեմբերի 7-ը

Ջրամղիչ պոմպերը Նինոծմինդա կհասնեն մինչև սեպտեմբերի 7-ը

Նինոծմինդա քաղաքի ջրի խնդրի լուծման նպատակով 2 ջրամղիչ պոմպերի ձեռքբերման համար տեղական բյուջեից հատկացվել է 47 000 հազար լարի գումար:

Ջրամղիչ պոմպերի ձեռքբերման և Նինոծմինդա հասցնելու համար հայտարարված մրցույթը շահել է ՛՛წყლის და გაზის მირგატია” ՍՊԸ-ն 44 998 լարի դիմաց: Ինչպես մենք ճշտեցինք գամգեոբայի ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից մրցույթը շահած ընկերությունը արդեն ձեռք է բերել պոմպերը և դրանք տեղ կհասցնի սեպտեմբերի 2-ին:

՛՛წყლის და გაზის მირგატია” ՍՊԸ-ն պոմպերի տեղ հասնելուց հետո դրանք կհանձնի ՛՛Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության՛՛ Նինոծմինդայի մասնաճյուղին, որպեսզի վերջինս այն տեղադրի Հեշտիա գյուղում և իրականացնի մնացած աշխատանքները:

Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի բնակիչների համար ջրի անբավարարությունը այս տարի շատ մեծ խնդիր է հանդիսանում: Խնդրի լուծման համար մունիցիպալիտետը նոր ջրագիծ է անցկացնելու Հեշտիա գյուղից դեպի Նինոծմինդա քաղաք, որտեղ կտեղադրվեն 1 ժամում 101 խորանարդ մետր հզորությամբ 2 ջրամղիչ պոմպեր:
Ռադիո Նորը հետևողական կլինի և ժամանակ առ ժամանակ կտրամադրի թարմ տեղեկատվություն:
Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting