Մսի գները Նինոծմինդայում

Մսի գները Նինոծմինդայում

Այսօր՝ հուլիսի 24-ին, NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին Նինոծմինդա քաղաքի մսի խանութներ, պարզելու թե ինչ գներ են շուկայում։

Մի քանի մսավաճառներից փորձեցինք ճշտել գները՝ պատկերը հետևյալն է․

Եթե ապրիլին տավարի փափուկ միսն արժեր 25 լարի, այն հիմա 26-27 լարի է, տավարի ոսկրոտ միսն 20 լարի էր, հիմա այն 21 լարի է, խոզի փափուկ միսն արժեր 22 լարի, հիմա արժե 20 լարի, խոզի ոսկրոտ միսն 18 լարի էր, իսկ այժմ 19 լարի է: