Նինոծմինդայի ընտանի թռչունները կզաքիսների և աղվեսների թիրախում

Նինոծմինդայի ընտանի թռչունները կզաքիսների և աղվեսների թիրախում

Նինոծմինդայի բնակիչները անհանգստացած են, որ վայրի գիշատիչները հարձակվում և հոշոտում են իրենց ընտանի թռչուններին:

Գիշատիչները խեղդել են Հայակական փողոցի բնակիչ Վարդանուշ Ղարսլյանին պատկանող 15 հավերին:
՛՛Հավանոցը գտնվում է տան հետևում, դրա համար չեմ լսել գիշատչի ներխուժման ձայնը: Միայն առավոտյան մտնելով հողամասի տարածք՝ նկատեցի խեղդված հավերի մարմինները: Աղվեսների քանակը շատացել է, գիշերը նրանք թափառում են հողամասի տարածքում և մարդկանցից չեն վախենում: Չգիտեմ հավերին կզաքիսը, թե աղվեսն է խեղդել, ես այդ գիշատիչներին բազմիցս եմ նկատել մեր հողամասի տարածքում՛՛:

Հաճախ են գիշատիչների հարձակման դեպքեր կատարվում Նինոծմինդայում: Գիշատիչները ներխուժում են հողամաս և հավանոց ու հարձակվում, խեղդում կամ փախցնում են ընտանի թռչուններին: Բնակիչների խոսքով՝ նման հարձակումների հաճախականությունը պայմանավորված է գիշատիչների բազմացմամբ և նրանց կերի անբավարարությամբ:


Բորիս Ղարսլյան