
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղեր (Փարվանա, Ախալի Խուլգումո, Օրլովկա, Սպասովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա) դեռ գազաֆիկացված չեն:
Ավելի վաղ NOR ռադիոկայանը լուսաբանել էր, որ հայտարարվել էր մրցույթ 6 գյուղերի (Օրլովկա, Սպասովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա) գազաֆիկացման ինժեներական աշխատանքների համար։ Մրցույթը հաղթել էր «Energo Construction» ՍՊԸ-ն 134,999 լարիով, որպես աշխատանքների վեջնաժամկետ նշված է 150 օր։ Մրցույթը կայացել էր մարտ ամսի կեսերին (մարտի 19), իսկ նախագծային աշխատանքների ավարտման ժամկետին մնացել է մոտավորապես մեկ ամիս ու կես։
Պարզելու համար, թե ինչ փուլում է գազաֆիկացման ինժեներական աշխատանքների նախագծման ընթացքը, կապ հաստատեցինք «Energo Construction» ՍՊԸ-ի հետ։
Ընկերությունից հայտնեցին, որ նախագիծը դեռ պատրաստ չէ, ընթանում են տարածքի նկարահանման աշխատանքներ։
NOR ռադիոկայանը կհետևի իրադարձությունների զարգացմանը:
Վերոնշյալ գյուղերը բնական գազի բացակայության պատճառով տարիներ շարունակ բախվում են խնդրիների ու դժվարությունների, ինչպես նաև վառելիքի ձեռք բերման համար ֆինանսական դժվարությունների։ Իսկ գոմաղբից աթար պատրաստելը բնակիչներից խլում է երկար ժամանակ և ենթարկում տանջանքի։