Տեխնիկական զննման կեղծ փաստաթուղթ կազմելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Տեխնիկական զննման կեղծ փաստաթուղթ կազմելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է երկու անձի՝ առևտրային կաշառակերության և տեխնիկական զննման կեղծ փաստաթուղթ պատրաստելու և տրամադրելու մեղադրանքով, հայտնել է նախարարության քննչական ծառայությունը։ Aliq.ge

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը աշխատել է որպես տեսուչ Մառնեուլիի տեխնիկական զննման կենտրոններից մեկում և պատասխանատու է եղել տրանսպորտային միջոցների տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան փորձարկման համար։ Մեղադրյալը, անձնական նյութական օգուտ ստանալու նպատակով, իր հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձի հետ միասին, դրական տեխնիկական զննման եզրակացություն է տվել տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցի համար։ Դրա դիմաց, պաշտոնապես սահմանված հարկից բացի, նա քաղաքացուց պահանջել և վերցրել է 100 լարիի չափով գումար», — նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկության` տեխնիկական զննման կենտրոնը համակարգված կերպով կեղծ հաշվետվություններ է տրամադրել անսարք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման արդյունքների մասին, որոնց կապակցությամբ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ մասի և 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է չորսից վեց տարի ժամկետով ազատազրկում։