Նինոծմինդայի մունիցիպալիտետում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն արդեն ավարտվել է:
Բնակիչների գնահատմամբ՝ հացահատիկային մշակաբույսերից ստացված բերքը այս տարի երկու անգամ քիչ է նախորդ տարվա հետ համեմատած: Ավելին, երաշտի և կարկուտի պատճառով այս տարվա բերքը համեմատած նախկին տարիների բերքատվության հետ քանակով միջինից ցածր է: ՛՛Վատ եղանակի պատճառվ շատ քիչ բերք ենք ստացել այս տարի: Այս տարվա ցորենից և վարսակից ստացված բերքը կազմում է անցյալ տարվա բերքի կեսը: Հացահատիկային մշակաբույսերի հավաքը 1 արի դիմաց կազմում է 2 լարի: Իսկ ցորենի և վարսակի 1 կգ-ը կազմում է 50-60 թեթրի՛՛,- նշում են բնակիչները:
Բնակիչները ցորենը հիմնականում օգտագործում են որպես հավերի և խոզերի կեր:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան